«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի վճռորոշ հանդիպման մասին։

«Ես մտածում եմ միայն այս մրցաշրջանի մասին, նրա մասին թե ինչ է սա նշանակում թիմի համար։ Տարին դժվար էր, երբեմն մարդիկ կասկածում են, թե արդյո՞ք կարող ենք դուրս գալ նոր մակարդակի վրա։ Հիմա մենք հասել ենք Անգլիայի գավաթի կիսեզրափակիչ փուլին և այս մրցաշարում ցույց ենք տալիս լավ ֆուտբոլ, որպեսզի անցնենք հաջորդ փուլ, այստեղ պետք է խաղանք մի թիմի դեմ, որը հրաշալի մարզավիճակում է գտնվում։ Դա հենց իմ մոտիվացիան է հաղթանակի համար։

Երբ ես դարձա մարզիչ, իմ համար կարևոր էր բոլոր մրցաշարերը, որոնցում կարող ենք հաղթել գավաթներ, և ես շատ հպարտ կլինեմ «Ուեմբլիում» խաղադաշտ դուրս բերել իմ սիրելի թիմին։ Անկախ նրանից, որ սա կիսաեզրափակիչ է, սա շատ ուժեղ հանդիպում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ և ես շատ հպարտ կլինեմ այսօր։

«Օլդ Թրաֆֆորդում» նրանք խաղում էին հակագրոհներով և դա շատ արդյունավետ էր, նունը և եղել է «Սթեմֆորդ Բրիդջում», բայց ես հաստատ չեմ պատրաստվում ընկալել այս հանդիպումը որպես փորձ հաշվեհարդար տեսնելու համար։ Մենք հարգում ենք այս մրցակցին, սա շատ լավ թիմ է, նրանք հիանալի խաղացողներ ունեն, որոնք հիանալի մարզավիճակում են» , –Լեմպարդի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը կկայանա այսօր՝ 21:00-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ երեկ «Արսենալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»(2:0) և դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կսպասի «Մանչեսթեր Յունայթեդի»-«Չելսիի» զույգի հաղթողին։

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա «Ուեմբլիում»՝ օգոստոսի 1-ին։

Facebook Comments