«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի 34-րդ տուրում «Բոլոնյաի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակը(5:1)։

«Թիմը հաճույք է ստանում, դա երևում է մարզումներին, խաղերին և այն ժամանակ, երբ մենք միասին ժամանակ ենք անցկացնում։ «Բոլոնյան» ուժեղ թիմ է, այդ պատճառով այս արդյունքը ցույց է տալիս մեր հավատը այն բանի համար, ինչ անում ենք։ Մենք դեռ չենք հասել մեր նպատակին, այդ պատճառով պետք է կենտրոնացված լինենք։

Առաջ մենք չէինք կարողանում հաղթել այն թիմերին, որոնք մեզնից վերև էին գտնվում, բայց հաղթանակը «Լացիոյի» և «Յուվենտուսի» նկատմամբ փաստեց, որ մենք բարձրացել ենք նոր խաղամակարդակի վրա»,- Ստեֆանո Պիոլիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Այս պահին «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 6-ն է։

Facebook Comments