«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ, բացի «Բարսելոնայից»: Ինչպես հաղորդում է «AS»-ը, արգենտինացի ֆուտբոլիստը կհրաժարվի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիները» Մարտինեսին տեսնում են Սերխիո Ագուերոյի համար երկարաժամկետ փոխարինող:

Աղբյուրի տվյալներով Մարտինեսը պատրաստ է սպասել մեկ տարի`
«Բարսելոնա» տեղափոխվելու երազանքի իրականացման համար։ Այս ամռանը կատալոնացիները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանա ձեռք բերել հարձակվողին։

2019/20 մրցաշրջանի 40 հանդիպումներում Լաուտարո Մարտինեսը խփել է 18 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում

Facebook Comments