Ըստ որոշ տեղեկությունների՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կլքի իր հարազատ ակումբը և շուտով կգլխավորի Երևանի «Արարատը»։

«Շիրակը» կլքեն նաև առաջատար ֆուտբոլիստներ՝ Մորի Կոնեն, Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիդ Մանոյանը, Սոլոմոն Ուդոն և այլն։

Խոսակցություններ կան, որ «Շիրակը» կմասնակցի Հայաստանի առաջնությանը միայն տեղացի ֆուտբոլիստներով։ «Շիրակը» նաև կարող է եվրագավաթից հրաժարվել, իր տեղը զիջելով՝ «Արարատին»։

Նշենք, որ Վարդան Բիչախչյանը «Շիրակը» գլխավորում էր 2011թ․-ից մինչ օրս։

Facebook Comments