«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդեն Ազարն ամփոփել է իր ելույթները մադրիդյան ակումբում:

«Մենք բոլորս միասին այս տարի հաղթեցինք տիտղոսը, բայց անհատական մակարդակում ես, հավանաբար կարիերայիս վատագույն մրցաշրջանն անցկացրեցի։

Մրցաշրջանը մի քիչ տարօրինակ ստացվեց, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել։

Ընդհանուր առմամբ թիմի համար մրցաշրջանը շատ լավ ստացվեց, բայց, կարծում եմ, կարող է դառնալ էլ ավելի լավը, եթե մենք դուրս գանք չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ», – ասել է Ազարը:

Հիշեցնենք, որ բելգիացին բավականին շատ հանդիպումներ էր բաց թողել վնասվածքների պատճառով։ Լա Լիգայում նա անցկացրել է 16 հանդիպում, դարձել 1 հեղինակ և կատարել 6 գոլային փոխանցում։ ՉԼ 5 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում

Չեմպիոնների լիգայում «Ռեալը» 1/8 եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Մադրիդում առաջին խաղն ավարտվեց 1:2 հաշվով:

Facebook Comments