«Մոնակոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նիկո Կովաչը դարձել է «Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչը։

«Մոնակոն» ուրախ է հայտնել Նիկո Կովաչի նշանակման մասին։ Խորվաթ մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել երկարաձգելու հնարավորությամբ», — հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մոնակոն» ավելի վաղ պաշտոնանկ էր արել Ռոբերտ Մորենոյին։

Կովաչը գլխավորել է «Բավարիան» և հեռացվել է մյունխենցիների գլխավոր մարզիչի պաշտոնից 2019-ի նոյեմբերի սկզբին։ 48-ամյա Կովաչը
«Բավարիայի» ղեկին դարձել Է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր ։

Մորենոն գլխավորել է ֆրանսիական ակումբը 2019 թվականի դեկտեմբերի 28-ին` կնքելով երկուսուկես տարվա պայմանագիր: Մինչ այդ ակումբը ղեկավարում էր Լեոնարդո Ժարդիմը:

Facebook Comments