«Չելսին» գրեթե համաձայնության է եկել «Բայերից» Կայ Հավերցին ձեռք բերելու շուրջ, հաղորդում է «The Athletic»-ի լրագրող՝ Դևիդ Օրնշտեյնը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» միակն է, ով համաձայնել է ընդունել «Բայերի» պայմանները։ «Չելսին» գերմանական ակումբին կվճարի մոտ 80 մլն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։

Լրագրողը նշել է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարել Ֆրենկ Լեմպարդի հետ և գոհ է մնացել։

Ինչ վերաբերում է անձնական պայմանագրի կետերին, ապա այստեղ նույնպես գրեթե ամեն ինչ համաձայնեցված է։ Հավերցը մի փոքր դադար է վերցրել մտածելու համար, բայց դա չպետք է ազդի իր որոշման վրա, նա հետաքրքրված է «Չելսի» տեղափոխությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բայերը» չի վաճառի Հավերցին, քանի դեռ թիմը չի ավարտել ելույթները Եվրոպայի լիգայում:

Facebook Comments