«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Արտակ Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։

Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստության մարզիչ)։

Արտակ Օսեյանը ավելի վաղ եղել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ(2016/17թ․), եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչի օգնական, իսկ վերջերս «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում նոր մարզչական շտաբին։

Facebook Comments