«France Football» պարբերականը որոշել է չեղարկել 2020 թվականին «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։

Այս տարի որոշվել է մրցանակը չհանձնել կորոնավիրուսի համաճարակի և ֆուտբոլային մրցաշրջանը նորմալ պայմաններում ավարտելու անհնարինության պատճառով:

«Այս մրցաշրջանն անհնար է և չի կարելի սովորական ֆուտբոլային տարի համարել։ Մենք չենք ցանկանում պարգևը հանձնելիս նշել, որ այն հանձնվել է արտակարգ պայմաններում և ճգնաժամի պայմաններում, որը ստեղծվել է կորոնավիրուսի կողմից», – ասված է «France Football»-ի հայտարարության մեջ:

«Ոսկե գնդակը» հանձնվում է 1956 թվականից։ Հիշեցնենք, որ 2019-ին այն 6-րդ անգամ արժանացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։

Facebook Comments