Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել Է Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ինտերի» հետ հանդիպումը, որում գրանցվեց ոչ ոքի(2:2):

«Սա բաց թողնված հնարավորություն է, ակնհայտ է, որ մենք կորցրել ենք միավորներ։ Դա հիանալի հանդիպում էր, «Ինտերը» վտանգավոր պահեր չէր ստեղծում, նրանք կարողացան գոլ խփել միայն ստանդարտ դիրքից, նաև մեկ անհաջող պահ եղավ, բայց սա ֆուտբոլ է։
Ես գոհ եմ իմ թիմի խաղից, բայց ոչ արդյունքից։ Խաղի որակը բարձրացել է, տղաներն ուսումնասիրում են նոր համակարգը, և մեզ մոտ ամեն ինչ կարգին է», — ասել է Ֆոնսեկան։

Հռոմեական ակումբը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է՝ հավաքելով 58 միավոր և Չեմպիոնների լիգայի գոտուց հետ է մնում 11 միավորով:

Facebook Comments