«Արարատ-Արմենիան» հայտնում է թիմը լքած հերթական ֆուտբոլիստի մասին։ «Արարատ-Արմենիայից» հեռացել է ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն։ 34-ամյա ռուս հարձակվողի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Անտոն Կոբյալկոն «Արարատ-Արմենիային» միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Անտոնը մասնակցել է 65 խաղի և դարձել է 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Շնորհակալություն ենք հայտնում Անտոնին և մաղթում ենք նրան հաջողություն: 

Facebook Comments