«Բորնմուտի» պաշտպան Նատան Ակեն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է «The Guardian»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքացիների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը և ցանկանում է Ակեին տեսնել իր թիմում: Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 40 միլիոն եվրո):

Ակեի գործող պայմանագիրը «Բորնմուտի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Հաղորդվում է նաև Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրության մասին, որտեղ Ակեն անցկացրել է իր կարիերայի որոշ հատվածը։

Ակեն «Բորնմուտի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Facebook Comments