«Վիլառեալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզչին պաշտոնից Խավիեր Կալյեխայի հեռանալու մասին:

Մասնագետը «Վիլառեալը» գլխավորել է 2017/18.մրցաշրջանից: 2018-ի դեկտեմբերին Կալեխան հրաժարական էր տվել, սակայն մեկուկես ամիս անց վերադարձել էր ակումբ։

Հաղորդվում էր, որ «Վիլառեալը» բանակցություններ է վարում «Սևիլիայի» և «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Էմերիի հետ: Իսպանական ԶԼՄ-ների համաձայն՝ Էմերիի հետ պայմանագրում կներառի պայմանագրի վաղաժամկետ խզման կետը՝ կողմերից մեկի պարտավորությունների խախտման դեպքում խոշոր տուգանք վճարելու համար:

«Վիլառեալը» 37 խաղում հավաքելով 57 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը: Ակումբն ապահովվել է իր տեղը Եվրոպայի լիգայում։

Facebook Comments