«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի նոր պայմանագրի մասին։

«Չգիտեմ, թե երբ պայամանգիրը կերկարաձգվի։ Դժվար է ասել ինչ-որ մանրամասների մասին։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես են անցնում բանակցությունները։ ինձ դուր է գալիս, այն ինչ ես լսում եմ։ Վստահ եմ, որ Օբամեյանգը «Արսենալի» հետ պայմանագիրը կերկարաձգի։ Նա երջանիկ է, վայելում է ֆուտբոլը, նրա ընտանիքին գոհացնում է Լոնդոնը։ Կարծում եմ, որ մեր թիմը իդեալական վայր է նրա համար։ Կարծում եմ իրավիճակը ավելի պարզ կդառնա 3-4 շաբաթվա ընթացքում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։

Օբամեյանգի ներկայիս պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ․ հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» կվաճառի Օբամեյանգին, եթե համաձայնության չգա նոր պայմանագրի հարցում։

Այս մրցաշրջանում ԱՊԼ-ում Օբամեյանգը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 20 և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments