«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից:

Ինչպես հայտնում է լրագրող Էդուարդո Ինդան, ֆրանսիացի մասնագետին պատրաստվում են անժամկետ պայմանագիր առաջարկել, ինչը թույլ կտա նրան ղեկավարել թիմն այնքան, որքան կցանկանա: Պերեսը ցանկանում է, որ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Զիդանը դառնա գլխավոր տնօրեն եւ վերահսկի ակումբում տեղի ունեցող բոլոր մարզական գործընթացները:

Նշվում է, որ Պերեսը Զինեդին Զիդանի մեջ տեսնում է նոր Ալեքս Ֆերգյուսոնին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Ռեալը» ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի հերթական չեմպիոնական տիտղոսը։ Չեմպիոնների լիգայում Թիմը հյուրընկալվելու է
«Մանչեսթեր Սիթիի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Տնային խաղում «Ռեալը» պարտվել էր 1:2 հաշվով:

Facebook Comments