Արգենտինացի հանրահայտ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Յուվենտուսը», այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ծեր Սինյորան» արդեն նախնական բանակցություններ է վարել Մաուրիսիո Պոչետինոյի հետ։ Անձամբ մարզիչը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել իտալական ակումբը և նույնիսկ մերժել է «Մոնակոյի» առաջարկը։

Չնայած դրան չի բացառվում, որ Սարրին կարող է մնալ ակումբում։ Վերջին հարցազրույցների ժամանակ «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտարարել էր, որ Սարրին կմնա «Յուվենտուսում» նաև հաջորդ մրցաշրջանում։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը այժմ գլխավորում է «Յուվենտուսը»՝ 8 միավորի առավելություն ունենալով իրեն հետապնդող մոտակա մրցակցից։

Facebook Comments