«Սևիլիան» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի ծառայություններով, հաղորդում է «Estadio Deportivo»-ն:

Աղբյուրի տվյալներով՝ իսպանական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին վարձակալել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հետագայում ձեռք բերելու իրավունքով։

29-ամյա իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդի» սան է ։ Նա «Չելսի» է տեղափոխվել 2016-ի հունվարին «Ֆիորենտինայից»։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է Անգլիայի առաջնության 16 խաղի (13-ը ՝ հիմնական կազմում), խփել է 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչեւ 2023 թվականի ամառը։

Facebook Comments