Լուրջ մրցակցություն է սպասվում կատալոնական «Բարսելոնայի» նախագահի առաջիկա ընտրություններում, որոնք տեղի կունենան հաջորդ տարի։

«OK Diario»-ի լրագրող Էդուարդո Ինդայի տվյալների համաձայն՝ «կապտանռնագույնների» ղեկավարի պաշտոնի համար մտադիր են պայքարել` Ժոան Լապորտան և Սանդրո Ռոսելը, որոնք նախկինում զբաղեցնում էին այդ պաշտոնը:

Այս պահին «Բարսելոնայի» նախագահն է Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով մի շարք տապալված տրանսֆերներ է իրականացրեց, որը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել կատալոնական ակումբի երկրպագուների շրջանում։

Մասնավորապես Կիկե Սետյենի նշանակումը չի կարելի արդարացված համարել, որովհետև կատալոնական ակումբը զիջեց չեմպիոնությունը իր գլխավոր մրցակից՝ «Ռեալ Մադրիդին»։ Բացի այդ ըստ որոշ տեղեկությունների՝ ակումբի ներսում կոնֆլիկտային, ոչ հարթ իրավիճակ է տիրում։ Այս ամենին նաև կարելի է հավելել Արթուր Մելոյի և Միրալեմ Պյանիչի տարօրինակ փոխանակումը, որը չափից դուրս անհեռանկարային գործարք էր։

Facebook Comments