«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կշարունակի աշխատել իտալական ակումբում։

Ակումբը հայտարարել է 54-ամյա մասնագետի հետ պայմանագիրը մինչև 2022թ․-ի ամառը երկարաձգելու մասին։

«Ստեֆանոն մարզիչ է դարձել շատ բարդ պահին։ Մենք միշտ ասել ենք, որ ժամանակ է պետք, որպեսզի հայտնվեն նրա աշխատանքի արդյունքները։ Եվ մենք տեսնում ենք, որ պրոֆեսիոնալիզմը և որակը միշտ վարձատրվում են:

Ստեֆանոն հարմար մարդ է, որպեսզի մեզ առաջնորդի այն թիմին, որը մենք ցանկանում ենք տեսնել՝ հաջող, երիտասարդ և հաղթանակի ծարավ ունեցող», – ասել է Պաուլո Մալդինին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանցիները հրաժարվել են Ռալֆ Ռանգնիկի թեկնածությունից, որի հետ բանակցություններ են վարել մի քանի ամիս:

Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկի գործակալ Մարկ Կոսիկը հայտնել է, որ իր հաճախորդը չի աշխատելու «Միլանում»:

«Ռալֆն ու «Միլանը» համաձայնել են, որ այժմ համագործակցություն սկսելու ժամանակը չէ։ Կողմերը համատեղ աշխատանքի պլաններ չունեն։ Այդ պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Ստեֆանո Պիոլիի հաջողությունները, որոշվել է, որ Ռալֆ Ռանգնիկը չի աշխատի «Միլանում», — Կոսիկի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն ։

«Միլանը» երեկ հաղթեց «Սասուոլոյին»(1:2) և ապահովվեց իր տեղը Եվրոպա լիգայում։

«Միլանը» Ա Սերիայի 35-րդ տուրից հետո վաստակել է 56 միավոր և 5-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments