Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստ է «Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլո Ձանյոլոյի համար առաջարկել 50 մլն եվրո, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է լոնդոնյան ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Չնյած դրան, նշվում է, որ 50 մլն եվրոն, որը պատրաստ է «Տոտենհեմը» առաջարկել հռեոմեական ակումբին, կարող է չգոհացնել նրանց։ Իտալական ակումբը մտադիր է երիտասարդ, տաղանդավոր իտալացու տրանսֆերի դիմաց ստանալ՝ 60-70 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայում» անցկացրել է 22 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։ 34-րդ տուրից հետո «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականը։

Facebook Comments