«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ 37-րդ տուրում «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը(0:1)։

«Աստոն Վիլլան» տվեց իր ամբողջ ուժերը, իսկ մեզ, հնարավոր է չհերիքեց թարմությունը։ Շնորհավորում եմ «Աստոն Վիլլային», որովհետև նրանց վրա մեծ ճնշում կար, բայց նրանք կարողացան հաղթել։ Մենք ունեինք լավ պահեր, բայց մենք այդպես էլ չկարողացանք խփել։ Ֆիզիկապես և էմոցիոնալ տեսանկյունից սա շատ դժվար շաբաթ էր, բայց մեր թիմը պայքարեց մինչև վերջ։ Ես հիասթափված չեմ, ես գիտեմ ինչը պետք է շտկել և մենք կանենք դա։

Մենք ԹՈՓ-6-ում չենք հայտնվել 25 տարվա մեջ առաջին անգա՞մ, առավելությունը ետ չես բերի, պետք է կրճատել այն։ Ես զգում եմ Կրոնկեի, տնօրենի խորհրդականի և սպորտային տնօրենի առաջկցությունը։ Երկրպագուները պետք է հավատան ինձ», — Արտետայի խոսքերն է մեջբերում «BBC»-ն։

Այժմ «Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 53 միավորով 10-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments