«Ռոման» իր պաշտոնական կայքում ներկայացրել է իր նոր տնային մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում։ Մարզաշապիկը պատրաստված է հռոմեական ակումբի համար ավանդական բորդո գույնով, Իսկ դրա հիմնական տարբերությունը նախորդ հավաքածուներից հանդիսանում է վերևում գունավոր հորիզոնական շերտերի առկայությունը: Դրանք պատրաստված են կարմիր և դեղին գույներով։ «Ռոմայի» տեխնիկական հովանավորն է ամերիկյան «Nike» ընկերությունը։

«Ռոման» հավաքելով 58 միավոր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականում է։ «Ռոման» գրեթե ապահովվել է իր տեղը Եվրոպա լիգայում։

Facebook Comments