«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտնում է, որ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան:

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանիայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի» ՖԱ-ն:

46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն:

Facebook Comments