«Բարսելոնան» սկսել է Կիկե Սետյենի պոտենցիալ փոխարինողների ընտրությունը, որոնց թվում ֆավորիտներից մեկը «ՊՍԺ»-ի նախկին մարզիչ Լորան Բլանն է, հաղորդում է «L’Equipe»-ը:

Առաջնությունում և Իսպանիայի Գավաթում անհաջողություններից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է հնարավորություն տալ Կիկե Սետյենին ավարտել մրցաշրջանը առաջին թիմի հետ, սակայն Չեմպիոնների Լիգայում ևս տապալման դեպքում, մարզիչին հնարավոր է հեռացնեն։

Բլանի թեկնածությունը պաշտպանում է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը։

54-ամյա Բլանը «Բարսելոնայում» հանդես է եկել որպես ֆուտբոլիստ՝ 1996/97մրցաշրջանում, իսկ որպես մարզիչ աշխատել է «Բորդոյի», Ֆրանսիայի ազգային հավաքականի և «ՊՍԺ»-ի հետ:

Facebook Comments