«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մոտ օրերս կգլխավորի Երևանի «Արարատ»-ը։
Վարդան Բիչախչյանի հրաժեշտի խոսք է հղել «Շիրակի» երկրպագուներին:

«Սիրելի Շիրակցինե՛ր,
առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։

Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»։

Վարդան Բիչախչյանը «Շիրակը» գլխավորում էր 2011թ․-ից։ Նշվում է, որ «Արարատը» կմասնակցի Եվրոպա լիգայի որակաորման փուլին՝ «Շիրակի» փոխարեն։

Facebook Comments