«Վիլառեալը» իր պաշտոնական կայքում հայտնում է, որ Ունայ Էմերին գլխավորել է ակումբը։
Էմերիի հետ ակումբը կնքել է 3տարվա պայմանագիր։ Ունայ Էմերին «Վիլառեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Խավիեր Կալյեխային, ով հեռացվել էր երեք օր առաջ։
Էմերիի վերջին ակումբը «Արսենալն» էր, որտեղից նա հեռացվել էր անցած տարի։ Իր կարիերայում Էմերին աշխատել է «Սևիլիայում» և «Վալենսիայում»։
«Վիլառեալը» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և Եվրոպա լիգայի ուղեգիր է ձեռք բերել։
Facebook Comments