Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է 7 համարի մարզաշապիկի մասին:

«Հեշտ չէ 7 համարի մարզաշապիկով խաղալ Ռոնալդուից հետո, այդ համարը պատմություն ունի։

«Ռեալն» ամեն ինչ կանի, որպեսզի հաղթի բոլոր մրցաշարերում։ Մենք պետք է տիտղոսներ նվաճենք։ Ես հասկանում եմ, որ «Չեմպիոնների լիգան» կարևոր է։ Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ «Չեմպիոնների Լիգան»։ Դա կարևոր է բոլորիս համար, նաև Ինձ համար։

Այժմ ես աշխարհի լավագույն ակումբում եմ, և ես կփորձեմ անել այն ամենը, ինչ կարող եմ», – ասել է Ազարը «Realmadrid TV» -ին տված հարցազրույցում։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here