Վերջերս ակումբում շրջադարձային իրադարձություններ տեղի ունեցան։ Ստեֆանո Պիոլիի կատարած ահռելի աշխատանքը աննկատ չմնաց «Միլանի» ղեկավարության կողմից։ «Միլանը» որոշում կայացրեց պահպանել թիմում Ստեֆանո Պիոլիին և նրա հետ կնքեցին երկու տարվա պայմանագիր՝ 2 մլն եվրո աշխտավարձով + 500 մլն բոնուս, եթե ակումբը հաջորդ մրցաշրջանում կարողանա Չեմպիոնների լիգային մասնակցել։

Իտալացի մարզչի «Միլանում» մնալը շատ կտրուկ փոխեց իրավիճակը ակումբում։ Նախ Ֆեդերիկ Մասսարան և Պաուլո Մալդինին հնարավոր է մնան ակումբում և շարունակեն համատեղ աշխատանքը։ Եվ ամենակարևորը հնարավոր է Իբրահիմովիչը մնա «Միլանում» և երկարաձգի իր պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո։ Իբրահիմովիչը մեծ հարգանք ունի Պիոլիի հանդեպ և չի բացառվում, որ համաձայնվի մնալ ակումբում և «Միլանին» վերադարձնի Չեմպիոնների լիգա։

Ստեֆանո Պիոլին ակումբի ղեկավարության առջև նպատակ է դրել երկարաձգել պայմանագիրն Իբրահիմովիչի հետ։ Բանակցությունները կսկսվեն այս մրցաշրջանի ավարտից հետո։

Իբրահիմովիչը «Միլան» էր վերադարձել հունվարին։ Նա ընթացիկ մրցաշրջանում «Միլանում» անցկացրել է 17 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments