Անգլիայի գավաթի եզրափակչում երկրպագուներին սպասվում է լոնդոնյան դերբի, որի շրջանակներում իրար հետ կմրցեն՝ «Արսենալը» և «Չելսին»: Միկել Արտետան խոսել է սպասվող հանդիպման մասին:

«Լավագույն միջոցը եզրափակչին պատրաստվելի համար, դա 100%-ով կենտրոնացվածությունն է հաջորդ հանդիպման վրա, որպեսզի վերադարձնել վստահությունը և ֆիզիկապես պատրաստված լինել դրան: Երբ դա այդպես չէ, ապա անհարմար բաներ են անընդհատ տեղի ունենում: Մենք պետք է լավ պատրաստվենք:

Իմ համար այս ակումբը արժանի է միայն ամենալավին և մենք պարտավոր ենք պայքարել բոլոր գավաթների համար: Ակնհայտ է, որ ամենից առաջ, ինչ էլ տեղի ունենա, եթե մենք կարողանանք հաղթել Անգլիայի գավաթում և մտնենք Եվրոպա լիգա, ապա իրավունք ունենք ասել, որ մեր մոտ ամեն ինչ կարգին է: Բայց դա «Արսենալի» մակարդակը չէ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
 
Նշենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 1- ին՝ «Ուեմբլիում»:

Facebook Comments