«Փյունիկ» ՖԱ-ն հայտնում է, որ պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։

Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսական «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», «ԲՄԱ Խաբարովսկ» և «Բալթիկա» ակումբներում։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։ «Արարատ-Արմենիայի» կազմում նա դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր և Հայաստանի առաջնության կրկնակի չեմպիոն, իսկ եվրոպա լիգայում հասել է Փլեյ Օֆֆ փուլ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Անտոն Կոբյալկոյին։

Facebook Comments