«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, Միլանում տուն է ձեռք բերել, հաղորդում Է «La Gazzetta dello Sport»-ը:

Խորխեն բնակարան է գնել Նուովա նավահանգստի շրջանում, որտեղ կարելի է մուտք գործել օգոստոսի սկզբին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» տիտղոսային հովանավոր «Pirelli» ընկերությունը պատրաստ է օգնել Մեսսիին ձեռք բերելու համար: «Ինտերում» Ժոզե Մոուրինյոի նախկին օգնական Ժոզե Մորաիշը ենթադրել է, որ «Բարսելոնայի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Ինտերում»:

32-ամյա արգենտինացի հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին։ Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2005 թվականից։

Facebook Comments