Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2020/2021 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Հաջորդ մրցաշրջանի վերջին տուրը կկայանա մայիսի 23-ին ։

Այս մրցաշրջանում ԱՊԼ-ում ժամանակից շուտ չեմպիոն դարձավ «Լիվերպուլը»: Թիմերին մնացել է անցկացնելու առաջնության վերջին՝ 38-րդ տուրը։ Տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան կիրակի՝ հուլիսի 26-ին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները պատրաստվում են այն բանին, որ 2020/2021 մրցաշրջանը կարող է անցնել առանց հանդիսատեսի: Ակումբներն ակնկալում են, որ ֆուտբոլը նորմալ հունի կվերադառնա միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ի հայտ գալուց հետո: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ պատվաստանյութը չի մշակվի մինչեւ 2021 թվականի կեսերը: Այդ կապակցությամբ անգլիական ակումբներն ուսումնասիրում են հանդիպումները առանց երկրպագուների անցկացման հնարավոր տարբերակները:

Facebook Comments