«Բարսելոնան» մտադիր է լրջորեն թարմացնել կազմը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է «Marca»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կապտանռնագույնները ցանկանում են վաճառել միանգամից 12 ֆուտբոլիստների։ Նրանց թվում են՝ Նետոն, Նելսոն Սեմեդուն, Սամուել Ումտիտին, Ժունիոր Ֆիրպոն, Իվան Ռակիտիչը և Արտուրո Վիդալը, ինչպես նաև Մարտին Բրեյթվեյթը և Ուսման Դեմբելեն: Ցուցակում նաև ներկա են այն ֆուտբոլիստները, որոնք ներկայումս հանդես են գալիս այլ թիմերում վարձավճարով՝ Ժան-Կլեր Տոդիբոն և կԿարլես Ալենան, Ռաֆինյա Ալկանտարան և Ֆելիպե Կոուտինյոն:

Նշվում է, որ կազմի մաքրումը ոչ միայն միջոցներ կբերի «Բարսելոնային», այլև կազատվի այն ֆուտբոլիստներից, որոնց հետ ակումբում այլևս հույսեր չեն կապում: Թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը նույնպես նրանց հետ հույսեր չի կապում։

Facebook Comments