«Արարատ-Արմենիան» տեղեկացնում է, որ ակումբին է միացել 24-ամյա հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը:

Սարգիսը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։

24-ամյա կիսապաշտպանը դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր։

Սարգիսը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Լոռի» ակումբի ֆուտբոլիստ:

Facebook Comments