«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է լոնդոնյան ակումբի արդյունքների մասին

«Եթե խոսում են անհատական նվաճումների մասին, կգնանք հեշտ ճանապարհով։ Ես 4-րդն եմ առաջնությունում։ Երբ եկա այստեղ, թիմը 14-րդ հորիզոնականում էր, «Արսենալից» թիմը ետ էր երեք միավորով, իսկ Չեմպիոնների լիգայից ետ էինք 11 միավորով։ Բայց, դա, եթե առաջնությունը անցկացվում է միայն իմ համար, այլ ոչ թե «Տոտենհեմի» համար։ Իրականությունը այդպիսին է, որ ես կարևոր չեմ։ Կարևորը «Տոտենհեմն» է։ Եթե ուզում եք խոսել իմ մասին, ապա ես չորրորդն եմ։ Եթե մտածում եք, որ վատ է չորրորդը լինելը, դա ձեր կարծիքն է։ Եթե ուզում եք մի քիչ ծիծաղել իմ հետ, ապա ես չեմպիոն եմ, վերջին 5 խաղերում մենք հավաքել ենք 13 միավոր։ Կարող եք ինձ մեդալ տալ։ Ես միշտ փորձում եմ ինձ ներդնել աշխատանքի մեջ և չեմ անհանգստանում նրա համար, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին փորձին ապացուցել։ Ինձ համար կարևորը հաջորդ հանդիպումն է։ Դա վերաբերվում է և մրցաշրջանին», — Ժոզե Մոուրինյոի խոսքերն է մեջբերում «Evening Standard»-ը։

Facebook Comments