«Արարատը» ՖԱ-ն հայտնում է, որ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է իրենց թիմ։

«Արարատի» նորեկի վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»: Ֆուտբոլիստի կարիերան Մանոյանը սկսել է Երևանի «Փյունիկում»: Տարբեր տարիների հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում: Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում» և մակեդոնական «Ռաբոտնիչկիում»: Հայաստանի Բարձրագույն խմբում պաշտպանել է նաև «Ալաշկերտի» և «Նոայի» գույները:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 26 հանդիպում:

Facebook Comments