«Ալ Սադդի» գլխավոր մարզիչ Չավին վարակվել է կորոնավիրուսով։
«Կորոնավիրուսի թեստ դրական է եղել։ Բարեբախտաբար, ես լիովին կարգին եմ, բայց հետևելով արձանագրությանը՝ կլինեմ ինքնամեկուսացման մեջ, մինչև որ բուժվեմ։ Կվերադառնամ սովորական կյանքին և կաշխատեմ մեծ ցանկությամբ, երբ բժիշկները թույլ տան ինձ դա անել։ Գրկում եմ բոլորին, և մինչև ֆուտբոլային դաշտերում մոտալուտ հանդիպումը» — Գրել է Չավին իր ինստագրամյան էջում։
Հիշեցնենք, որ Չավին երկարաձգել է պայմանագիրն «Ալ Սադդի» հետ։ Ակումբը նա գլխավորել է 2019թ․-ին։ Պայամանգիրի մեջ կետ կա, որ նա ցանկացած պահի կարող է հեռանալ «Բարսելոնա»։
Facebook Comments