«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը որոշել է հեռանալ «Կրիլյա Սովետովից»։ Անդրեյ Տալալաևը առաջարկ ունի Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբներից։
«Շատ ափսոս, որ մենք չկարողացան ուրախացնել մեր երկրպագուներին։ Կարճ ժամանակում ես հասկացա, թե այտեղ ոնց են սիրում ֆուտբոլը և քաղաքում ինչքան շատ մարդիկ անտարբեր չեն «Կրիլյա Սովետովի» նկատմամբ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մոտակա օրերին ակումբը կղեկավարեն՝ Սերգեյ Կորնիլենկոն, Վլադիմիր Կուխլեվսկին և Վիկտոր Գաուսը։
Հիշեցնենք, որ Տալալաևը ակումբը գլխավորել էր առաջնության ավարտից 6 տուր առաջ, բայց չկարողացավ օգնել «Կրիլյա Սովետովին» և ակումբը դուրս մնաց առաջնությունից՝ զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը Ռուսաստանի առաջնությունում։
Facebook Comments