Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ ակումբն այլևս չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թոփ կարգի խաղացողներին:

«Հիշեք այն ֆուտբոլիստներին, ովքեր «Արսենալում» խաղացել են Մեսութ Օզիլի և Մատեո Գենդուզիի դիրքում։ Մեր մտքին գալիս են՝ Սանտի Կասորլան, Տոմաշ Ռոսիցկին, Անդրեյ Արշավինը, Աարոն Ռեմսին, Հենրիխ Մխիթարյանը և Ջեք Ուիլշիրը:

Շատ խաղացողներ արդեն չկան ակումբում։ Մենք պետք է վերսկսենք այս ցիկլը. Եթե դա չանենք, «Արսենալի» կազմում այլևս հանդես չեն գա նման ֆուտբոլիստներ։ Նրանք ցանկացած կազմի կարևոր մասն են», – Արտետայի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

Facebook Comments