«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է ԱՊԼ 38-րդ տուրի վճռորոշ հանդիպման մասին, որտեղ նրանք կմրցեն «Լեսթերի» հետ։

«Պատրաստվում են սովորական ռեժիմով, բայց, իհարեկ կլինեն որոշակի փոփոխություններ։ Գիտենք, որ մենք ունենք շատ լավ հնարավորություն հաղթանակի համար։ Սա մրցաշրջանի վերջնամասն է։ Մենք ցանկացած պարագայում կմասնակցենք եվրոգավաթներին։ Մոտակա հանդիպումը, դա փորձ է և հնարավորություն իմանալ ինչ-որ նոր բան։ Անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը։

Ուզում ենք նոր մակարդակի վրա բարձրանալ, ուզում ենք խաղալ լավագույն թիմերի հետ։ Կարծում եմ, որ մեր մոտ ամեն ինչ կստացվի։ Մենք դառնում են լավը, ավելի շատ ենք նմանվում այն թիմին, որը ես ուզում եմ տեսնել։ «Լեսթերի» հետ հանդիպումը ցույց կտա, թե մենք որքան ուժեղ ենք»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

ԱՊԼ մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» կիսում են 3-4-րդ հորիզոնականները, իսկ 5- րդ հորիզոնականում է «Լեսթերը»։

Facebook Comments