«Հայաստանի առաջնության» առաջին տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտը» տանը հյուրընկալեց «Արարատ Արմենիային»։ «Ալաշկերտը» օգտվելով «Արարատ-Արմենիայի» կոպիտ սխալներից հաղթանակ կորզեց։

Նախ «Արարատ-Արմենիան» տուգանային հարվածը արագ խաղարկելով բացեց հանդիպման հաշիվը։ Նարսինգի հաշվենկատ փոխանցումից հետո Զագարիա Սանոգոն դարձավ գոլի հեղինակ։ Խաղավարտից 8րոպե առաջ «Ալաշկերտը» օգտվելով «Արարատ-Արմենիայի» պաշտպանության թերացումից հաշիվը հավասարացրեց՝ 1-1։ Գոլի հեղինակ դարձավ՝ Նիկիտա Տանկովը։ Խաղի վերջնամասում «Ալաշկերտը» ևս մեկ գոլ խփեց օգտվելով «Արարատ-Արմենիայի» պաշտպանի սխալից։ Այս անգամ աչքի ընկավ՝ Գլիշիչը, ով դրեց հանդիպման վերջակետը։

Չհաշված մրցավարական որոշ սխալների, շատ լավ խաղ էր, պայքարով լեցուն և դրաամատիկ վերջաաբանով։ Այստեղ աշխատեց ֆուտբոլի համար մեկ կանոնը․ «չես խփում, խփում են քեզ»։

Այսպիսիով «Հայաստանի առաջնության» գործող չեմպիոն՝ «Արարատ-Արմենիան» կորցնելով թանկարժեք 3միավոր, շարունակում է մնալ 3-րդ հորիզոնականում, իսկ «Ալաշկերտը» հաղթանակի շնորհիվ մոտեցավ առաջատարներին։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here