«Ռեալ Մադրիդի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին դեռ Մեսսին է, հանճար է նա։ Իմ կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ «Բարսելոնան» Մեսսին է։ Տեսնենք, թե ինչ կլինի, երբ նա կավարտի կարիերան։ Ի դեպ, ես ցանկանում էի նրան տեսնել «Յուվենտուսում», երբ նա դեռ 17 տարեկան էր», — Կապելլոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

2019/20 մրցաշրջանում Լիոնել Մեսսին Իսպանիայի Պրիմերայի 33 հանդիպումներում խփել է 25 գոլ և կատարել է 22 գոլային փոխանցում:

Facebook Comments