«Միլանի» մարզական տնօրեն Ռիկի Մասարան սկսել է բանակցել «Լոկոմոտիվի» ներկայացուցիչների հետ կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերի շուրջ, հաղորդում է «Tuttosport»-ը:

Ըստ աղբյուրի՝ «Միլանի» կիսապաշտպան Դիեգո Լաքսալտը կարող է դառնալ Միրանչուկի տրանսֆերի մի մասը: Հիշեցնենք, որ Միրանչուկի գործող պայմանագիրը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Հաղորդվում էր, որ «երկաթուղայինների» ֆուտբոլիստը «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի նպատակն է։

Միրանչուկը Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2013 թվականից։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 12 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments