«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի «միլանյան» ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Մեսսիի տեղափոխության մասին լուրերը բացարձակ սուտ են։ Մի հավատացեք այդ լուրերին։ Նա չի տեղափոխվի «Ինտեր» նույնիսկ ֆենտեզի-ֆուտբոլում», — իտալացի մարզիչի խոսքը մեջբերում է «The Guardian»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» 33-ամյա ավագը կարող է «Ինտերում» հայտնվել 2021 թվականին և ստանալ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։

Մեսսին «Բարսելոնայի» սան է և ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանում է ակումբի գույները։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կապտանռնագույնների»
հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի»
կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել է 26 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments