Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն հայտնել է, որ «Վուլվերհեմպտոնի» հետ հանդիպումը լոնդոնցիների վերջին խաղն էր:

«Իմ վերջին խաղը «Սթեմֆորդ Բրիջում»։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ակումբին՝ ինձ կապույտ մարզաշապիկով խաղալու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալություն իմ թիմակիցներին։ Դուք իմ սրտում եք միշտ։ Այժմ պետք է պայքարել Անգլիայի գավաթի համար Մեծ կապույտ ընտանիք»,- Թվիթերի իր էջում գրել է Պեդրոն։

Պեդրոն «Չելսիում» անցկացրել է 205 հանդիպում, խփել է 43 գոլ, կատարել է 28 արդյունավետ փոխանցում:

Հաղորդվում էր, որ Պեդրոն ազատ գործակալի կարգավիճակով կդառնա իտալական «Ռոմայի» ֆուտբոլիս։ Պեդրոն հռոմեացիների հետ պայմանագիր կկնքի մինչև 2022 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո։

Facebook Comments