«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է «Արքայական» ակումբի բելգիացի հարձակվող Էդեն Ազարի խաղի մասին:

«Իհարկե, հիասթափված եմ Ազարի խաղից։ Նա «Ռեալում» չի խաղում այնպես, ինչպես խաղում էր «Չելսիում»։ Էդենը երկար ժամանակ վնասվածք էր ստացել, նա չի հարմարվել։ Ես նրան միշտ համարել եմ մեծ խաղացող, բայց «Ռեալի» մարզաշապիկը մեծ ճնշում է Ազարի վրա, այդ պատճառով նա ձախողվեց։ Անկասկած, հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավ կխաղա», – Կապելլոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից»: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման (14-ը՝ հիմնական կազմում), դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments