«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին առաջին անգամ իր կարիերայում հաղթեց Իտալիայի առաջնությունում։ Այս գավաթը Մաուրցիո Սարրիի համար երկրորդ գավաթն էր իր մարզչական կարիերայում։ Առաջին գավաթը 61-ամյա մասնագետի եղել է «Չելսիի» ղեկին, որի հետ նա հաղթեց եվրոպայի լիգան։

«Յուվենտուսը» առաջնությունից երկու տուր առաջ դարձավ Ա Սերիայի հաղթող։ 36-րդ տուրում թուրինյան ակումբը մրցեց «Սամպդորիայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով և այժմ 83 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

«Յուվենտուսը» դարձավ Ա Սերիայի չեմպիոն` անընդմեջ 9-րդ անգամ(2011/12-2019/20): Սա «Յուվենտուսի» 36-րդ չեմպիոնությունն էր, որի քանակով նրանք բացարձակ առաջատար են Իտալիայում, երկրորդ տեղում են՝ «Ինտերը» և «Միլանը», որոնք հաղթել են սկուդետտոն 18 անգամ։

Facebook Comments