20-ամյա իսպանացի կիսապաշտպան Ֆերրան Տորրեսը, ում իրավունքները պատկանում են «Վալենսիային», մոտ ժամանակներս կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։

«Goal»-ը հայտնում է, որ մանչեսթերյան գրանդ ակումբը համաձայնության է հասել Տորրեսի հետ՝ անձնական պայմանագրի շուրջ, որը նախատեսում է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերային արժեքը կկազմի 27-36 մլն ֆունտ ստերլինգ։

«Քաղաքացիների» կազմում Ֆերրան Տորրեսը կփոխարինի ակումբից հեռացած` Լերոյ Սանեյին, ով տեղափոխվեց «Բավարիա»։

Այս մրցաշրջանում Տորրեսը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments