«Չելսիի» հարձակվող Վիլլիանը հավանականություն կա, որ կմնա լոնդոնյան ակումբում։

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը՝ Վիլլիանը և «Չելսին» բանակցություններ են վարում, կողմերը հնարավոր է համաձայնության գան այս շաբաթվա ընթացքում։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը շատ է ուզում, որ Վիլլիանը մնա ակումբում։

«Չելսին» պատրաստ է առաջարկել Վիլլիանին 2 տարվա պայմանագիր, նույն ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստը ուզում է 3 տարվա պայմանագիր կնքել։ Վիլլիանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է օգոստոսին։

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Վիլլիանը 47 հանդիպում է անցկացրել «Չելսիում», խփել է 11 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում։

Facebook Comments