«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ համաձայնության գալ «Բորուսիա Դորտմունդի» հետ՝ Սանչոյի տրանսֆերի շուրջ, այս մասին հայտնում է «Bild»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկել է Սանչոյի տրանսֆերի դիմաց՝ 98 մլն եվրո, բայց ստացել է մերժում։ «Բորուսիա Դորտմունդը» չի պատրաստվում բաժանվել Սանչոյից 120 մլն-ից ցածր գնով։

Սանչոն տեղափոխվել է «Բորուսիա Դորտմունդ» 2017թ․-ի ամռանը՝ «Մանչեսթեր Սիթից»։ Տրանսֆերը կազմել է 7,84 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, խփել է 17 գոլ և կատարել է 16 գոլային փոխանցում։ Սանչոյի պայմանագիրը «Բորուսիա Դորտմունդի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Facebook Comments